Պաշտոնական. Աբրահամ Խաշմանյանը վերադարձավ Ալաշկերտ

12:25 15.04.2019

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է մաղթել մարզիչներին հետագա կարիերայում:

Նշենք` Արամ Ոսկանյանը «Լոռիի» հետ երեկ կայացած խաղին հետևել է տրիբունայից, իսկ հետխաղյա մամուլի ասուլիսին ներկայացել է Արմեն Ադամյանը:

ArmSport-ն ավելի վաղ հայտնել էր, որ Խաշմանյանը կարող է վերադառնալ «Ալաշկերտ»:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...