Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստը հաղթահարել է քաղցկեղը

23:22 15.04.2019

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Խոսե Էնրիկեն հայտնել է, որ հաղթահարել է քաղցկեղը:

2018 թվականի մայիսին իսպանացի նախկին ֆուտբոլիստի մոտ ուղեղի քաղցկեղ էին ախտորոշել: Հունիսին ուռուցքը հեռացվել էր: 

«Այսօր ես շատ լավ լուրեր եմ ստացել: Իմ վիրաբույժը՝ բժիշկ Սիմալը զանգահարել է ինձ և հայտնել, որ ես այլևս «մաքուր եմ»: Նա հաստատեց, որ ամեն ինչ կարգին է:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ ինձ աջակցելու համար»,- գրել է Էնրիկեն Instagram-ի իր միկրոբլոգում: 

Share |

Լրահոս