Ռոնալդուին ուղեկցած երեխայի հայր․ Որդիս քնում է ժպիտը դեմքին

00:00 15.04.2019

Չեմպիոնների լիգայում «Այաքս»-«Յուվենտուս» հանդիպումից առաջ ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել ավանդական ձևով՝ երեխաների ուղեկցությամբ:

Տեսախցիկներն այդ պահին ֆիքսել են Կրիշտիանու Ռոնալդուին և Լեոնարդո Բոնուչիին:

 

Ռոնալդուին ուղեկցող երեխայի հայրը հանդիպումից հետո ասել է.

«Նա քնում է ժպիտը դեմքին: Ռոնալդուի համար դա մի քանի վայրկյան էր, իսկ երեխայի համար՝ մի ամբողջ կյանք»:

Անձամբ երեխան, որի անունը Տիագո է, ասել է.

«Ես մտածում էի, որ քնած եմ, դա ինչ-որ կախարդական պահ էր: Արդեն տեսանյութը ցույց եմ տվել դպրոցի բոլոր աշակերտներին»:

Share |

Լրահոս

Loading...