Արցախն ու Շիրակը Գյումրիում ոչ-ոքի խաղացին

17:50 15.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրում կայացավ վերջին հանդիպումը:

«Արցախը» Գյումրիում ուժերը չափեց «Շիրակի» հետ: Այս խաղից առաջ «Շիրակը» 29 միավորով 6-րդն էր, իսկ «Արցախը» 17 միավորով 8-րդը:

Հանդիպումն անցավ հավասար պայքարում: Գոլային պահերն այնքան էլ շատ չէին ու խաղն ավարտվեց տրամաբանական արդյունքով՝ 0-0:

Օրվա առաջին խաղում նույնպես ոչ-ոքի էր գրանցվել: «Արարատ-Արմենիան» 1:1 հաշվով էր ավարտել իր հանդիպումը «Բանանցի» հետ:

Այս խաղից հետո Վարդան Բիչախչյանի թիմը 30 միավորով կմնա 6-րդ տեղում: «Արցախը» 18 միավոր կվաստակի և կշարունակի զբաղեցնել նախավերջին՝ 8-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...