Սուլշեր. Հավատը մեծ նշանակություն ունի

23:10 15.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին: 

Արտագնա խաղում կատալոնական ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: 

«Գիտեք, որ ֆուտբոլում ամեն ինչ լինում է: Եթե գոլ բաց չթողնես, կմնաս պայքարի մեջ: Գիտենք, որ կարող ենք գոլ խփել ստանդարտից, սակայն պետք է լավ աշխատենք պաշտպանությունում: 

Դեմ չեմ լինի, եթե գոլ խփենք 93-րդ րոպեին: Հավատը մեծ նշանակություն ունի: ՊՍԺ-ի դեմ խաղում ապացուցեցինք, որ կարող ենք շրջանցել ուժեղագույն ակումբի»,- Սուլշերի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Share |

Լրահոս