Նոր ակումբ Հայաստանի Առաջին խմբում. հիմնադրվում է Տորպեդո-Երևանը

15:06 15.04.2019

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ակումբների թիվը հաջորդ մրցաշրջանում կավելանա:

Armsport.am-ին հայտնի է դարձել, որ Առաջին խմբում հաջորդ տարի հանդես կգա «Տորպեդո Երևանը»: Ակումբն արդեն կատարել է բոլոր պահանջվող վճարումները, որպեսզի թույլտվություն ստանա մասնակցելու Հայաստանի առաջնություններին: Պլանավորվում է տնային հանդիպումներն անցկացնել Աբովյանի քաղաքային մարզադաշտում և այժմ բանակցություններ է վարվում ՀՖՖ-ի հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է աջակցել ակումբին՝ մարզադաշտ ունենալու հարցում: «Տորպեդո Երևանը» կունենա 7 մանկապատանեկան թիմ, իսկ ակումբի հիմնադրման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգան նաև «Դովեղ» և «Դիլիջան» նորաստեղծ ակումբները

Share |

Լրահոս