Վալվերդե. ՄՅՈւ-ն հաղթողի բնավորություն ունի, մենք պետք է ապացուցենք, որ ավելի լավն ենք

21:21 15.04.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին: 

««Մանչեսթեր Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայի 4 արտագնա խաղերից 3-ում: Նրանք հաղթել են «Յուվենտուսին» և ՊՍԺ-ին վերջին րոպեներին: Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա: 

Մենք գոլ ենք խփել արտագնա խաղում, սակայն դիմակայության արդյունքը մեր զույգում դեռ չի գրանցվել: Կփորձենք թույլ չտալ մրցակցին գոլ խփել:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողի բնավորություն ունի, այդ պատճառով մենք պետք է ապացուցենք, որ ավելի լավն ենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս