Բանանցի 3 ֆուտբոլիստ հրավիրվել է Մ16 հավաքական

14:23 16.04.2019

«Բանանցի» ֆուտբոլիստներ Արմեն Քոչարյանը, Էրիկ Սիմոնյանը և Սամվել Հակոբյանը հրավիրվել են մինչև 16 տարեկանների հավաքական՝ մասնակցելու ապրիլի 17-19-ը կայանալիք ուսումնամարզական հավաքին:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բանանցից» Հայաստանի Մ19 հավաքականին կմիանա 7 ֆուտբոլիստ:

Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստներն ապրիլի 18-20-ը կանցկացնեն հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, իսկ ապրիլի 20-ին ժամը 12:00-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Մ19 հավաքականի և «Արցախ» ՖԱ-ի միջև:

Share |

Լրահոս

Loading...