Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվել է ձեռք բերել Կոուտինյուին

12:39 16.04.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաների» ղեկավարությունը, որը մինչև վերջերս դիտարկում էր բրազիլացուն ձեռք բերելու տարբերակը, որոշել է հրաժարվել այդ տրանսֆերից:

Պատճառը երկրպագուների արձագանքն է եղել ՉԼ-ի քառորդ եզրափակչի վերջին խաղում Կոուտինյուի` դաշտ դուրս գալուն: «Մանչեսթեր Յունայթեդում» հասկացել են, որ երկրպագուները չեն ընդունի կիսապաշտպանին` «Լիվերպուլի» հետ կապված իր անցյալի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է «Բարսելոնային» ավելի քան 100 մլն եվրո վճարել Կոուտինյուի համար:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանն իսպանական Պրիմերայի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս