Շախմատի ԵԱ. Էլինա Դանիելյանը կես միավոր է հետ առաջատարներից

14:00 16.04.2019

Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կանանց Հայաստանի հավաքականի առաջին համարը վաստակել է 4 միավոր և կես միավոր է հետ 2 առաջատարներից: 

Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանն ունեն 3-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը՝ 2:

6-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 16-ին: Այս տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ:

Share |

Լրահոս

Loading...