Մ19 Եվրո-2019-ի մեկնարկին մնաց 90 օր. մասսայական ֆուտբոլի միջոցառում՝ Վաղարշապատում

12:32 16.04.2019

Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, կայացել է հերթական հետաքրքիր միջոցառումը. գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվել է մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, թիմի ավագ Արսեն Եղիազարյանը և կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը:

Արթուր Ոսկանյանի հայրենի Վաղարշապատում մեկնարկել է նաև մրցաշարի չեմպիոնական գավաթի շրջագայությունը (trophy tour), իսկ Ոսկանյանը կատարել է խորհրդանշական առաջին հարվածը Արմավիրի մարզի «Ջրարբի» և «Այգեկ» թիմերի մրցավեճում:

Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում:

Մրցաշարի մեկնարկից 60 օր առաջ՝ մայիսի 15-ին, բոլոր մարզերի հաղթող թիմերն իրենց ուժերը կչափեն 1/4 փուլում, իսկ հունիսի 15-ին Երևանում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը:

Share |

Լրահոս

Loading...