Առաջին խումբ. Երևանն անակնկալ պարտություն է կրել, Լոկոմոտիվը ոչ-ոքի է խաղացել ինքնագոլի արդյունքում (այլ արդյունքներ)

11:41 16.04.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում երեկ` ապրիլի 15-ին, 3 հանդիպում է կայացել:

«Երևանը», որը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում մրցել է «Ալաշկերտ-2»-ի հետ և 1:3 հաշվով անակնկալ պարտություն է կրել:

Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմին հաթանակ են պարգևել Նիկիտա Տանկովի, Միհրան Դերմենջյանի և Վոլոդյա Իսրայելյանի խփած գոլերը: 

Այս հաղթանակից հետո ալաշկերտցիները վաստակել են 42 միավոր և բարձրացել են 5-րդ հորիզոնական, իսկ «Երևանը» շարունակում է երկրորդ տեղը զբաղեցնել` 58 միավորով:

«Ալաշկերտ-2»-«Երևան»` 3:1

Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Սաֆարյան

Գոլերը՝ Նիկիտա Տանկով (13՛), Միհրան Դերմենջյան (74՛), Վոլոդյա Իսրայելյան (79՛) - Սամվել Խաչիկյան (41՛)

Տուրի մյուս խաղում «Լոկոմոտիվը» Ձորաղբյուրի մարզադաշտում մրցել է «Արարատ-2»-ի հետ և գոլառատ խաղն ավարտել ոչ-ոքի` 3:3 հաշվով:

«Լոկոմոտիվի» կազմում բոլոր 3 գոլերն էլ հեղինակել է Գեղամ Թումբարյանն` աչքի ընկնելով 11-րդ, 72-րդ և 78-րդ րոպեներին: Նշենք` հանդիպման 86-րդ րոպեին, 3:2 հաշվի պայմաններում, «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Տիմոֆեյ Շերեմետան ինքնագոլի հեղինակ է դարձել` զրկելով իր թիմին հաղթանակից:

«Արարատի» կազմում էլ 61-րդ և 79-րդ րոպեներին գոլեր են հեղինակել Օրբելի Համբարձումյանն ու Կարեն Շիրխանյանը:

Այս հանդիպումից հետո «Լոկոմոտիվն» իր միավորների թիվը հասցրել է 47-ի և մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 3-րդ տեղում ընթացող «Բանանց-2»-ի ակտիվում ևս 47 միավոր կա:

Իսկ «Արարատ-2»-ը նախավերջին` 8-րդ տեղում է, 22 միավորով:

«Լոկոմոտիվ»-«Արարատ-2»` 3:3 

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Էրիկ Գալստյան

Գոլերը՝ Գեղամ Թումբարյան (11՛, 72՛, 78՛), Տիմոֆեյ Շերեմետա (86՛, ինքնագոլ) - Օրբելի Համբարձումյան (61՛), Կարեն Շիրխանյան (79՛)

Եվս մեկ խաղում «Բանանց-3»-ը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Գանձասար-Կապան-2»-ի հետ:

«Բանանց-3»-«Գանձասար-Կապան-2»` 0:0

Երևան, «Բանանց» մարզաբազա

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան


25-րդ տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան այսօր և վաղը:  Այսօր` ապրիլի 16-ին, «Շիրակ-2»-ը Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կընդունի «Փյունիկ-2»-ին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին:

Իսկ վաղը «Արարատ-Արմենիա-2»-ը Ավանի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալի առաջատար «Յունիոր Սևանին»: Հանդիպման մեկնարկը 14:00-ին է:

Share |

Լրահոս