Sports.kz. Կամո Հովհաննիսյանը ՂՊԼ-ի` տուրի խորհրդանշական հավաքականում է

10:45 16.04.2019

Հայաստանի հավաքականի և «Ժետիսուի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Ժետիսուն» այդ տուրում սեփական հարկի տակ հաղթել է «Կայրաթին»` 3 անպատասխամ գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: 3-րդ գոլը խփել է հենց Կամո Հովհաննիսյանը` 90+7-րդ րոպեին ֆանտաստիկ արագությամբ անցում կատարելուց հետո:

«Ձախ կիսապաշտպան/ Կամո Հովհաննիսյան («Ժետիսու»)

Հայ կիսապաշտպանը քիչ ուշադրություն չէր հատկացնում պաշտպանությանը, բայց երբ առաջ էր շարժվում, միշտ վտանգավոր էր ստացվում: Զարմանալի չէ, որ հենց Կամոն դրեց ջախջախիչ վերջակետը»,- գրում է կայքը:

Հիշեցնենք` այս հաղթանակից հետո «Ժետիսուն» Ղազախստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 

 

 

Share |

Լրահոս

Loading...