Թեյմուրյանը մարզչական Բ կարգի արտոնագիր է ստացել

11:53 16.04.2019

Իրանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրանիկ Թեյմուրյանը մարզչական Բ կարգի արտոնագիր է ստացել, գրում է Newinfo.am կայքը:

Այս մասին 36-ամյա Թեյմուրյանը հայտնել է իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում.

«Վերջերս մարզչական Բ կարգի արտոնագիր եմ ստացել: Առաջիկայում հնարավոր է վերսկսեմ ֆուտբոլիստի կարիերաս: Ֆուտբոլում եղել են դեպքեր, երբ ֆուտբոլիստը ավարտել է կարերան, իսկ 1-2 տարի անց վերսկսել այն»,- ասել է «Էսթեղլալի» նախկին կիսապաշտպանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրանիկ Թեյմուրյանն ավարտել է ֆուտբոլային կարիերան: Թեյմուրյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018 թվականի ապրիլի 27-ին:

Իրանի հավաքականի կազմում 101 հանդիպում անցկացրած և 9 գոլի հեղինակ դարձած Անդրանիկը, ով խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել իրանական «Օղաբ», «Աբումոսլեմ», «Էսթեղլալ», «Թրաքթոր Սազի», «Սայփա», «Մաշին Սազի», «Նաֆթ», «Գոսթարեշ Ֆուլադ», անգլիական «Բոլթոն», «Ֆուլհեմ», «Բարնզլի», ինչպես նաև քաթարական «Ալ-Խարիթիյաթ» և «Ումմ Սալալ» ակումբներում:

Թեյմուրյանը Թեհրանի «Արարատ» ակումբի սան է: Նա Իրանի հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստն էր:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս