Արսենալը դժվարությամբ հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած Ուոթֆորդին (տեսանյութ)

00:51 16.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»:

Խաղն ավարտվեց լոնդոնյան ակումբի դժվարին հաղթանակով: «Զինագործները» կարողացան մեկ գոլ խփել տանտերերի դարպասը: 10-րդ րոպեին գոլ խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով օգտվեց մրցակցի դարպասապահ Բեն Ֆոստերի սխալից: 

Մեկ րոպե անց «Ուոթֆորդը» մնաց 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվեց հարձակվող Տրոյ Դինին: «Զինագործների» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 66 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Ուոթֆորդը» 46 միավորով 10-րդ տեղում է: 

Share |

Լրահոս