Պաշտոնյաներն ու երկրպագուները դիմավորել են հունահռոմեական ըմբիշներին

13:16 16.04.2019

Այսօր գիշերը Երևան է վերադարձել հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքականը, որի կազմում են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանը և Կարեն Ասլանյանը:

«Զվարթնոց» օդանավակայանում մարզիկներին դիմավորել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, բազմաթիվ մարզասերներ և երկրպագուներ:

Հունահռոեմական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում. 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանն են կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Լուսանկարները` Sputnik Armenia-ի.

Share |

Լրահոս

Loading...