Զիդան. Հաջորդ մրցաշրջանում Ռեալը հաստատ ավելի լավ կխաղա

10:16 16.04.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Լեգանեսի» հետ գրանցած ոչ-ոքին Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում (1:1).

«Առաջն կեսն ինձ այնքան էլ դուր չեկավ, երկրորդն ավելի լավն էր, քանի որ կարողացանք խուսափել պարտությունից: Տպավորություններս այնքան էլ լավը չէ, բայց ոչ էլ վատն են, քանի որ մենք միևնույն է հավասարեցրինք հաշիվը, իսկ «Լեգանեսը» տանը քիչ է գոլ բաց թողնում:

Գիտեինք, որ արդեն ոչինչ չենք կարող հաղթել այս մրցաշրջանում: 6 խաղ է մնացել, մենք պետք է ավելի լավ հանդես գանք: Հաջորդ մրցաշրջանում մենք հաստատ ավելի լավ կխաղանք, բայց կփորձենք դա իրականացնել նաև հիմա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը:

«Ռեալը», վաստակելով 61 միավոր, մնացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Հաջորդ մրցաշրջանում մադրիդցիները տանը կխաղան Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:

Share |

Լրահոս

Loading...