Ջոկովիչը նշել է իր մանկության կուռքերին

13:47 16.04.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նշել է այն մարզիկներին, որոնք մանկության տարիներին ոգեշնչել են իրեն:

«Ես շատ սպորտային կուռքեր եմ ունեցել: Թենիսում իմ կուռքը եղել է Պիտ Սամպրասը, բասկետբոլում՝ Մայքլ Ջորդանը, լեռնադահուկային սպորտում՝ Ալբերտո Տոմբան: Այս երեք մարզիկների ելույթներին ես միշտ ոգևորությամբ եմ հետևել: Բացի այդ, ես միշտ փորձել եմ նմանվել Նիկոլա Տեսլային, որը Սերբիայի մեծագույն հերոսն է: Նա մեծագույն գիտնական է և ֆիզիկայի աշխարհում անհավանական փոփոխություններ է մտցրել:

Առհասարակ փորձում եմ լավագույնը քաղել բոլոր այն մարդկանց հետ շփումից, որոնց հանդիպում եմ իմ կյանքում: Հավատում եմ, որ յուրաքանչյուրն այս կյանքում սովորելու ինչ-որ բան ունի»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Share |

Լրահոս

Loading...