Բարձրագույն խումբ. 27-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

14:11 16.04.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում ապրիլի 14-ին և 15-ին կայացան 27-րդ տուրի հանդիպմուները:

Այս անգամ տուրն այդքան գոլառատ չստացվեց: Տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բանանցի» հետ: «Ալաշկերտն» էլ սեփական հարկի տակ զիջեց «Լոռիին»: Միակ գոլն այդ խաղում խփեց վանաձորյան ակումբի ֆուտբոլիստ Սանդին:

«Շիրակն» ու «Արցախը» Գյումրիում ոչ-ոքի խաղացին:

Այս անգամ Armsport.am-ը տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Գանձասար-Կապանի» հարձակվող Գեղամ Հարությունյանին: Կապանյան ակումբը երկարատև դադարից հետո Հարությունյանի գոլի շնորհիվ զգաց հաղթանակի համը՝ 1:0 հաշվով հաղթելով «Արարատին»:

«Գանձասար-Կապանը» վերջին անգամ հաղթանակ էր տոնել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ:

Ավելացնենք, որ Հարությունյանն ու թիմակիցները այս տուրից հետո 27 միավորով 7-րդն են:

Share |

Լրահոս

Loading...