NBA. Ֆիլադելֆիան՝ տպավորիչ, Կլիպերսը դրամատիկ հաղթանակներով վերականգնել են շարքերի հաշիվները (տեսանյութ)

10:35 16.04.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում մեկնարկել են փլեյ-օֆֆի շարքերի երկրորդ հանդիպումները։

Այսօր «Ֆիլադելֆիա Սիկսերսը» սեփական հարկի տակ 145-123 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Բրուկլին Նետսի» նկատմամբ։ Տանտերերի համար հաջող է ստացվել հատկապես երրորդ քառորդը, որում հաղթել են 51-23 հաշվով։

Հանդիպման ամենաադրյունավետ բասկետբոլիստը եղել է «Սիկսերսի» կենտրոնական Ջոել Էմբիդը, որի ակտիվում դաբլ-դաբլ է գրանցվել՝ 23 միավոր, 10 անդրադարձ։ 18 միավորով, 10 անդրադարձով և 12 արդյունավետ փոխանցմամբ թրիփլ-դաբլ է ձևակերպել Բեն Սիմոնսը, իսկ Տոբիաս Հարիսի ակտիվում գրանցվել է 17 միավոր։

Այսպիսով, շարքի հաշիվը հավասարվեց։ Երրորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 19-ին, Նյու Յորքում։

Շարքի հաշիվը հավասարեցրել է նաև «Լոս Անջելես Կլիպերսը»։ Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» դեմ երկրորդ խաղում «Կլիպերսը» հաղթել է 135-131 հաշվով։ Երրորդ քառորդի ընթացքում «Ուորիորզը» հաշվի մեջ առաջ է եղել՝ 94-63, սակայն չի կարողացել պահպանել առավելությունը։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Կլիպերսի» պաշտպան Լու Ուիլյամսը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 36 միավոր, 11 արդյունավետ փոխանցում։ 25 միավորով և 10 փոխանցմամբ դաբլ-դաբլի հեղինակ է դարձել նաև Մոնտրեզ Հարելը, իսկ Դանիլո Գալինարիի ակտիվում գրանցվել է 24 միավոր։ «Գոլդեն Սթեյթից» ամենաարդյունավետը եղել է Սթիվեն Կարին՝ 29 միավոր։ Կևին Դյուրանտը վաստակել է 21 միավոր, իսկ Կլեյ Տոմպսոնը՝ 17։

Այս շարքի երրորդ հանդիպումը կայանալու է Լոս-Անջելեսում, ապրիլի 19-ին։

Share |

Լրահոս

Loading...