ՊՍԺ. Շնորհակալություն բոլորին, ովքեր պայքարում են Նոտղը Դամ դը Պաղիի հրդեհի դեմ

00:03 16.04.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեմ.

«Ահասարսուռ կադրեր ենք ստանում Նոտղը Դամ դը Պաղիից՝ Փարիզի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկից, որն այս պահին այրվում է: Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են հրդեհի դեմ»,- ասվում է ՊՍԺ-ի տարածած հաղորդագրության մեջ:

BFM TV-ն հայտնում է, որ հրդեհը տեղի է ունեցել տաճարում շինարարական աշխատանքների հետևանքով: Ըստ որոշ տեղեկությունների՝ կրակն ամբողջությամբ փլուզել է Նոտղը Դամ դը Պաղիի տանիքը:

Share |

Լրահոս