Նաչո. Այս մրցաշրջանում Ռեալից հնարավոր է առանձնացնել միայն Բենզեմային

13:22 16.04.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ հանդիպման (1-1) մասին և գովաբանել է թիմակից Կարիմ Բենզեմային:

«Հեշտ չէ մրցաշրջանն այսպես ավարտել: Մենք սովոր ենք, որ պետք է պայքարենք տիտղոսների համար, բայց պետք է մոտիվացիայի այլ տարբերակներ գտնենք: Մարզիչը ճիշտ է՝ առաջին խաղակեսը շատ վատ անցկացրինք: Միշտ էլ բարդ է խաղի մեջ մտնել, երբ արագ գոլ ես բաց թողնում: Այս մրցաշրջանում պաշտպաններից ոչ ոք լավ չի խաղում:

Ինչ վերաբերվում է Բենզեմային՝ նա հիանալի մրցաշրջան է անցկացնում, շատ գոլեր է խփում: Հաճելի է հետևել Կարիմի խաղին: Եթե այս մրցաշրջանում «Ռեալից» հնարավոր է ինչ-որ մեկին առանձնացրել, ապա հենց Բենզեմային»,- Նաչոյի խոսքը մեջբերել է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...