Սկանդալ Անգլիայում. Սքոուլզը խաղադրույքներ է կատարել

21:31 16.04.2019

Անգլիայի ֆուտբոլային Ասոցիացիան մեղադրում է Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզին խաղադրույքներ կատարելու մեջ: 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 44-ամյա Սքոուլզը 2015 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2019 թվականի հունվարի 12-ը կատարել է 140 խաղադրույք: 

Սքոուլզին են պատկանում «Սոլֆորդ Սիթի» ակումբի բաժնետոմսերի 10%-ը: Այս տարի անգլիացին փետրվարից մարտ մարզել է «Օլդհեմը»: Նա պետք է պատասխանի մեղադրանքին մինչև ապրիլի 26-ը:  

Share |

Լրահոս