Ո՞վ է հաջորդը. Այաքսը ՉԼ-ից դուրս է թողնում նաև Յուվենտուսին (տեսանյութ)

00:57 17.04.2019

Չեմպիոնների լիգա / 1/4 եզրափակիչ
Պատասխան հանդիպում

Առաջին հանդիպումը՝ 1:1

1:2

Գոլերը՝ Ռոնալդու (28՛), Վան դե Բեեկ (34՛), Դե Լիգտ (67՛)

Մարզադաշտը՝ «Ալյանց Յուվենտուս» (Թուրին, 41,507 նստելատեղ)

Հանդիպման մրցավարը՝ Կլեման Տուրպեն (Ֆրանսիա)

Մեկնարկային կազմեր

 


Այսպիսով, «Այաքսը» ՉԼ-ի 1/2 եզրափակչում կմրցի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» զույգի հաղթողի հետ

ԵՎ ՎԵՐՋ!!! Ամստերդամի «Այաքսը» Թուրինում հրաշք է գործում՝ շրջանցելով «Յուվենտուսին»: Երկու խաղերում գրանցված արդյունքով (3:2) «Այաքսը» դուրս է գալիս ՉԼ-ի կիսաեզրափակիչ: 

«Այաքսը» խփում է նաև 3-րդ գոլը, որը չեղարկվում է: 

 

82 ՛Սինկգրավենի փոխարեն խաղադաշտ է մտնում Մագալյանը: Ոչ, նա հայ չէ: Նրա անունը Լիսանդրո է:

80՛ - Բերնարդեսկիի փոխարեն խաղադաշտ մտավ Բենտանկուրը

Պարզ, հասկանալի և ըմբռնելի էմոցիաներ

69՛ - Էմրե Ջանն է զգուշացվում

67՛ - Մենք շոկի մեջ ենք: «Այաքսը» առաջ է անցնում հաշվի մեջ: Գոլ է խփում Մատեյս Դե Լիգտը: Պատմությո՞ւն է կերտվում, թե՞ ոչ: Սպասենք: 

 

64՛ - Փոխարինվում է Դե Շիլյոն: Նրա փոխարեն խաղադաշտ է մտնում Ժոաու Կանսելուն

53՛ - RMC-ն գրում է, որ ՊՍԺ-ի սկաուտները ներկա են այս խաղին և հետևում են Դոնի վան դե Բեեկի գործողություններին: 

47՛ - Խաղադաշտը լքում է Պաուլո Դիբալան: Նրա փոխարեն դուրս է գալիս Մոյզե Կինը

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է

Առաջին խաղակեսն ավարտված է

+5 րոպե առաջին խաղակեսին

 Խաղից դուրս իրավիճակ չկա: Գոլը գրանցված է: 

34՛ - Չեք հավատա, բայց «Այաքսը» շատ արագ խփում է պատասխան գնդակը: Գնդակի անդրադարձից հետո Վան դե Բեեկը մեն-մենակ մնաց «Յուվենտուսի» դարպասապահի հետ և գրավեց «ծեր սինյորայի» դարպասը: 

 

30՛ - Գոլը հաստատված է: Թուրինյան ակումբի կազմում գոլ է խփում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Անկյունայինն իրացնելուց հետո Ռոնալդուն գլխի հարվածով բացում է հանդիպման հաշիվը: 

 

28՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!!

10՛ - «Այաքսն» արդեն փոխարինման է դիմում: Հոլանդական ակումբում կրկին վնասվածքներ են: Խաղադաշտը լքում է Նուսեր Մազրաուին: Նրա փոխարեն դաշտ է մտնում Դեյլի Սինկգրավենը: Հաշվի առնելով, որ Տալյաֆիկոն որակազրկված է, սա մեծ կորուստ է հյուրերի համար: 

Հանդիպումը մեկնարկած է

Քիչ անց հանդիպումը կմեկնարկի

22:30 - «Այաքսի» ֆուտբոլիստները բարձր տրամադրություն ունեն

  • Վոյցեխ Շչեսնին այս երեկո կանցկացնի իր 50-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակում

  • Հետաքրքիր փաստ. «Այաքսը» չի հաղթել «Յուվենտուսին» 1974 թվականից ի վեր

22:25 - «Յուվենտուսի» ֆուտբոլիստները ժամանեցին

22:20 - «Յուվենտուսի» հանդերձարանը պատրաստ է 

22:20 - «Այաքսի» հանդերձարանը պատրաստ է

Մեկնարկային կազմերը

Պահեստայիններ. «Յուվենտուս» - Կառլո Պինսոլյո, Անդրեա Բարձալի, Ժոաու Կանսելու, Լեոնարդո Սպինացոլա, Սամի Խեդիրա, Ռոդրիգո Բենտանկուր, Մոյզե Կին

«Այաքս» - Բրունու Վարելա, Լիսանդրո Մագալյան, Դեյլի Սինկգրավեն, Դանի դե Վիտ, Յուրգեն Էկելենկամպ, Կլաս Յան Հունտելար, Կասպեր Դոլբերգ

«Ալյանց Յուվենտուսը» 

Share |

Լրահոս

Loading...