Այաքսը ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է, որը խաղացել է որակավորման 3 փուլում

13:13 17.04.2019

Ամստերդամի «Այաքսը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում հաղթելով «Յուվենտուսին»: Առաջին խաղում մրցակիցները 1:1 էին խաղացել, իսկ երկրորդ խաղում հոլանդական թիմը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթանակ են տարել:

Ընդ որում, եվրագավաթային այս խաղարկությունում իր ճանապարհը սկսել է դեռ որակավորման երկրորդ փուլից, որտեղ մրցել է ավստրիական «Շտուրմի» հետ և հաղթել է 2:0 ու 3:1 հաշիվներով: Երրորդ փուլում հոլանդացիները ուժեղ են գտնվել «Ստանդարտից» (2:2 և 3:0):

Փլեյ-օֆֆ փուլում «Այաքսը» նորից հաղթել է մրցակցին՝ Կիևի «Դինամոյին» (0:0, 3:0) և դուրս է եկել մրցաշարի խմբային փուլ: Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մասնակիցներից ոչ մեկն այսքան երկարատև ուղի չի անցել մրցաշարում:

Հիշեցնենք՝ «Այաքսը» խմբային փուլում երկրորդ տեղն է զբաղեցրել «Բավարիաի», «Բենֆիկայի» և ԱԵԿ-ի հետ միևնույն քառյակում, իսկ 1/8 եզրափակչում առավելության է հասել «Ռեալի» նկատմամբ (1:2, 4:1):

Share |

Լրահոս