Այաքսի երջանկության երեկոն Թուրինում. Վան դեր Սարը ցնծում էր, Օվերմարսը՝ սահում խաղադաշտում (լուսանկարներ)

14:45 17.04.2019

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հոլանդական «Այաքսին» բաժին էր հասել Թուրինի «Յուվենտուսը»: 1/8 եզրափակչում նրանք պայքարից դուրս թողեցին Մադրիդի «Ռեալին», իսկ արդեն քառորդ եզրափակչում ընդհանուր 3:2 հաշվով հաղթեցին «Յուվենտուսին»:

Պատասխան խաղում հոլանդական ակումբը հիանալի հաղթանակ տարավ 2:1 հաշվով: 

Այն պահին, երբ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները չգիտեին, թե ինչ կարելի է անել, Թուրինում իսկական խելագարություն սկսվեց «Այաքսի» կողմից: Երիտասարդ ու անակնկալ մատուցած տղաները ցնծում էին մարզադաշտում:

Այս թևկապով տղան ընդամենը 19 տարեկան է: Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ ավագը, որը նաև «Այաքսի» պատմության ամենաերիտասարդ ավագն է: Նրա գոլը շոկի ենթարկեց ամբողջ ֆուտբոլային աշխարհը:

«Այաքսում» միայն երիտասարդներ չեն: Դեյլի Բլինդն (29) ու Լասե Շոնեն (32) նույնպես արժանի են միայն գովասանքի:

«Այաքսի» լեգենդար ֆուտբոլիստ, իսկ այժմ սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսն ահա այսպես էր տոնում հաղթանակը:

 

 

Էդվին վան դեր Սարն է: Լեգենդար ևս մեկ խաղացող, որը «Այաքսի» տեխնիկական տնօրենն է: Նա հաղթանակը տոնում էր նույնիսկ այն պահին, երբ երկրպագուները գրեթե լքել էին խաղադաշտը:

 

Դե իսկ վերջում՝ «Այաքսի» հանդերձարանը՝ պատմական հաղթանակից հետո:
 

Աղբյուր` sports.ru
Share |

Լրահոս

Loading...