ՉԼ. Բարսելոնան փայլուն հաղթանակ տարավ ՄՅՈւ-ի նկատմամբ ու շարունակում է պայքարը

00:56 17.04.2019

Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները:

Կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 1:0 հաշվով:

Պատասխան հանդիպումն անցավ Վալվերդեի ֆուտբոլիստների առավելությամբ: Արդեն առաջին խաղակեսում տանտերերը երկու գնդակի առավելություն ունեին:

Դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Արգենտինացին նախ 16-րդ րոպեին հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, այնուհետև 20-րդ րոպեին Մեսսիի հարվածից հետո Դավիդ դե Խեան չկարողացավ որսալ գնդակն ու այն հայտնվեց դարպասում:

Երկրորդ կեսում էլ Ֆիլիպե Կոուտինյուն փայլուն գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը դարձրեց 3:0: 

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթում է ընդհանուր 4:0 հաշվով ու շարունակում է պայքարը:

Share |

Լրահոս

Loading...