Լիվերպուլում լարված իրավիճակ է. Սալահը տարաձայնություններ ունի Կլոպի հետ

20:01 17.04.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մտադիր է փոխել ակումբային գրանցումն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է AS-ը: 

Ըստ աղբյուրի՝ եգիպտացին լուրջ տարաձայնություններ ունի ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Դրա պատճառով 26-ամյա ֆուտբոլիստը դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով վաճառել իր տրանսֆերը:

Երկար բանակցություններից հետո «մերսիսայդցիների» ղեկավարությունը կարողացել է համոզել ֆուտբոլիստին ժամանակից շուտ որոշումներ չկայացնել՝ միաժամանակ խոստանալով, որ իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում նրանք չեն խանգարի հարձակվողի հեռանալուն: 

Նշենք, որ Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Ռոմայից» 42 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 45 հանդիպման, դարձել 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Եգիպտացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 մլն եվրո: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս