Արոնյանը կմասնակցի Գրենկե Չեսս Կլասիկ մրցաշարին

13:10 18.04.2019

Ապրիլի 20-ին Գերմանիայում մեկնարկելու է Գրենկե Չեսս Կլասիկ միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են 10 շախմատիստ՝ այդ թվում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Պյոտր Սվիդլերը, Արկադի Նայդիչը, Ֆրանսիսկո Վալեխոն, ինչպես նաև Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Գեորգ Մեյերը և պատանի 14-ամյա միջազգային վարպետ Վինսենթ Կեյմերը:

Share |

Լրահոս