Չեմպիոնների լիգա. շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները

12:05 18.04.2019

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի արդյունքում հայտնի են մրցաշարի` շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները: Քվեարկությունը բաց է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Հավակնորդների թվում են «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, որը գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (3:0), Դևիդ Ներեսը («Այաքս»)` «Յուվենտուսի» հետ խաղում խփած գոլով (2:1), «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը «Տոտենհեմի» դարպասն ուղարկած իր գոլով (4:3) և «Բարսելոնայի» հարձալկվող Լիոնել Մեսսին և իր գոլը ՄՅՈւ-ի հետ խաղում (3:0):

Լավագույնի կոչման բոլոր հավակնորդ գոլերի տեսանյութը կարող եք տեսնել ու քվեարկել այստեղ https://gotw.uefa.com/#/ru/:

Հիշեցնենք` ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ավելի վաղ ներկայացրել էր այն 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:

Share |

Լրահոս