Բուդապեշտ Սփրինգս. հայ շախմատիստների արդյունքները

15:49 18.04.2019

Հունգարիայում ավարտվել է Բուդապեշտ Սփրինգս միջազգային մրցաշարը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը::

7 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Արտյոմ Տիմոֆեևը: Նույնքան միավոր վաստակած Ալեքսանդր Օնիշչուկը դարձել է երկրորդը, իսկ Լասլո Գոնդան, կրկին 7 միավորով, եզրափակել է լավագույն եռյակը:

Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը, ովքեր վերջին տուրից առաջ լավ հնարավորություն ունեիրն զբաղեցնելու առաջին հորիզոնականը, վերջին տուրում համաձայն վիճակահանության մրցում էին միմյանց դեմ:

Մեր շախմատիստների պարտիան կարճատև պայքարից հետո ավարտվել է հաշտությամբ: Արդյունքում Տեր-Սահակյանը և Հակոբյանը վաստակել են 6.5-ական միավոր և զբաղեցրել համապատասխանաբար 6-րդ և 7-րդ հորիզոնականները:

Share |

Լրահոս