Մանչեսթեր Սիթին շնորհավորել է Տոտենհեմին ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ

11:22 18.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» թվիթերյան էջն արձագանքել է «Տոտենհեմի»` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին գրառմանը.

«Շնորհավրոում ենք տղաներ: Հաջողություն ենք մաղթում»,- ասվում է «Սիթիի» մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպումն ավարտվել է տանտերերի` 4:3 հաշվով հաղթանակով: Առաջին 11 րոպեում մրցակիցները երկուական գոլ էին հեղինակե: Առաջին կեսում «Սիթիի» խաղացողներին հաջողվեց նաև հաշվի մեջ առաջ անցնել: Ընդմիջումից հետո նրանք խփեցին չորրորդ գոլը, բայց Ֆերնանդո Լյորենտեի խփած գնդակը լոնդոնյան ակումբին դուրս բերեց հաջորդ փուլ:

Ընդ որում, խաղի 90+3-րդ րոպեին գլխավոր մրցավար Ջունեյթ Չակիրը VAR-ի օգնությամբ չեղարկեց Ռահիմ Սթերլինգի գոլը: Գոլի դրվագում Սերխիո Ագուերոն խաղից դուրս իրավիճակում էր հայտնվել:

Share |

Լրահոս