Դե Խեան ՄՅՈւ-ի հանդերձարանում ներողություն է խնդրել Մեսսիից ընդունած գոլի համար

11:47 18.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից հետո հանդերձարանում ներողություն է խնդրել թիմակիցներից Լիոնել Մեսսիից բաց թողած գոլի համար:

Մեսսիի երկրորդ գոլի դրվագում արգենտինացին ոչ ուժեղ հարված կատարեց, Դե Խեան անվստահ գործեց ու գնդակը նրա ձեռքերից միջից սահեց ու հայտնվեց դարպասում:

Ինչպես հայտնում է The Sun-ը, խաղից հետո թիմակիցներից ոչ ոք չի մեղադրել Դե Խեային այդ դրվագի համար, սակայն անձամբ դարպասապահը կարծում է, որ եթե չլիներ նրա այդ սխալը, ՄՅՈւ-ն դեռ շանսեր կունենար այդ խաղում հաղթելու: Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է կատալոնական թիմի` 3:0 հաշվով հաղթանակով:

Այսպիսով, «Բարսելոնան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտել է ելույթները մրցաշարում:

Share |

Լրահոս