Դաժան էր. Գվարդիոլան` ՉԼ-ից դուրս մնալու մասին

10:40 18.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Տոտենհեմի» հետ անցկացրած խաղը (4:3) և մեկնաբանել է իր թիմի` մրցաշարից դուրս մնալը.

«Դաժան էր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք պետք է ընդունենք սա: Երկրորդ կեսում մենք շատ պահեր ստեղծեցինք և խփեցինք գոլեր: Ցավոք, վերջնամասն անհաջող դասավորվեց մեզ համար, շնորհավորում եմ «Տոտենհեմին» և թիմին հաջողություն եմ մաղթում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

Ես աջակցում եմ VAR համակարգը, բայց, հնարավոր է, մի կողմից Լյորենտեի գոլի դրվագում ձեռքով խաղ կար, իսկ մրցավարի տեսանկյունից` ոչ: Սթերլինգի գո՞լը. ես խաղին էի հետևում, բայց մրցավարները որոշեցին, որ այնտեղ խաղից դուրս վիճակ կար:

Մենք առաջին խաղում 11-մետրանոցից գոլ բաց թողեցինք, բայց ես շատ հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով և երկրպագուներով: Երբեք նման աջակցություն չէի լսել, բայց ֆուտբոլն անկանխատեսելի է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Share |

Լրահոս