Մանե. Ցանկանում եմ դառնալ Լիվերպուլի և ԱՊԼ-ի լեգենդը

16:51 18.04.2019

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն պատմել է մերսիսայդցիների կազմում իր նպատակների մասին.

«Իհարկե, ես ցանկանում եմ դառնալ ոչ միայն «Լիվերպուլի», այլև` ամբողջ Պրեմիեր-լիգայի լեգենդաը: Սա իմ նպատակներից մեկն է: Ես կանեմ ամեն բան, որպեսզի հասնել առավելագույն հաջողությունների: Ակումբում 100 խաղ անցկացնելն ինձ համար շատ բան է նշանակում: 

«Լիվերպուլի» նման ակումբում այդքան հանդիպում անցկացնելն անհավանական է: Ինչպես` ես միշտ ասել եմ, շատ ուրախ եմ այստեղ խաղալ, վայելում եմ ամեն օրն ու փորձում եմ անել ամեն հնարավոր բան, որպեսզի ինչ-որ բան հաղթեմ այս ակումբ հետ»,- Մանեի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը «Սաութհեմփթոնից»: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա սենեգալցին ԱՊԼ-ի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս