Նադալ. Չեմ կարող ասել, թե ցավեր չեմ զգում

15:02 18.04.2019

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Մոնտե Կառլոյի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում հայրենակից Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ 6-1, 6-1 հաշվով տոնած հաղթանակի մասին:

«Սա ընդամենն առաջին հանդիպումն էր, բայց այն դրական ստացվեց: Արդյունքը հաստատում է դա: Ես պարզապես լավ մեկնարկ գրանցեցի: Գրեթե մեկ տարվա դադարից հետո սա ինձ համար գրունտի վրա առաջին հանդիպումն էր: Նման մեկնարկն ինձ կօգնի: Չեմ կարող ասել, թե ընդհանրապես ցավեր չեմ զգում և չեմ մտածում այդ մասին: Սակայն պրոֆեսիոնալ թենիսիստներն արդեն երկար տարիներ խաղում են՝ չնայած ցավոտ զգացողություններին: Սա բարձրակարգ մակարդակում հանդես գալու մի մասն է: Ամեն դեպքում, գոհ եմ նման մեկնարկից»,- Նադալի խոսքը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը:

Բացի այդ աշխարհի երկրորդ ռակետը խոսել է առաջիկա մրցակցի՝ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի մասին.

«Գրիգորի հետ հանդիպումն ինձ համար իսկական փորձություն կլինի: Ես պետք է իմ լավագույն խաղը ցուցադրեմ: Ինձ անհարժեշտ են նման խաղերը, պետք է կորտում շատ ժամեր անցկացնեմ: Իհարկե, հաղթանակն ինձ դրական էներգիա և ինքնավստահություն կհաղորդի: Հիմա ես հենց դրա կարիքն եմ զգում»,- ասել է Նադալը:

Share |

Լրահոս