Ռիվալդո. Նեյմարը սխալ թույլ տվեց, երբ Բարսելոնայից տեղափոխվեց ՊՍԺ

16:09 18.04.2019

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ հարձակվող Նեյմարը սխալ է թույլ տվել, երբ 2017 թվականին որոշել է հեռանալ կատալոնական ակումբից և տեղափոխվել ՊՍԺ.

«Նեյմարը սխալ թույլ տվեց, երբ հեռացավ, նա պետք է հասկանա դա: Ես կցանկանայի, որ նա վերադառնար «Բարսելոնա»: Բայց եթե ոչ այնտեղ, ապա հանուն իսպանական ֆուտբոլի` կցանկանայի, որ նրան ձեռք բերեր «Ռեալը»,- բրազիլացու խոսքերն է փոխանցու, Onda Cero-ն:

Նեյմարն ընդհանուր առմամբ «Բարսելոնայի» կազմում 186 հանդիպման է մասնակցել, դարձել է 105 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ: 2017 թվականի օգոստոսի 3-ին հայտարարվեց ֆուտբոլիստի` ՊՍԺ տեղափոխության մասին: Բրազիլացի ֆուտբոլիստն ինքը գնեց իր պայմանագիրն իսպանական ակումբից 222 մլն եվրոյի դիմաց: Այս պահին հարձակվողը վերականգնվում է վնասվածքից:

Share |

Լրահոս

Loading...