ԶԼՄ-ներ. Ռոնալդուն հիասթափված է ՉԼ-ից դուրս մնալուց և պատրաստ է հեռանալ Յուվենտուսից 2020-ին

14:41 18.04.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ ակումբից նախքան պայմանագրի ավարտը, որը գործում է մինչև 2022 թվականի ամառը, վստահեցնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստը չափազանց հիասթափված է մնացել իր թիմի` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց:

34-ամյա չի հեռանա թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց պատրաստ է անել դա 2020 թվականի ամռանը`  պայմանագրով սահմանված ժամկետից 2 տարի շուտ:

Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել անցած ամառ Մադրիդի «Ռեալից», որի հետ 5 տարում 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Եվրագավաթային ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում իտալական թիմը պարտվեց «Այաքսին» (1:1, 1:2): Այսպիսով, պորտուգալացին 9 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի մրցաշարի կիսաեզրափակչին:

Share |

Լրահոս