Սոն. Երբեք նման բան չէի տեսել. դաժան էր ու խելահեղ

11:11 18.04.2019

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է իր թիմի` Չեմպիոններրի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը: Հիշեցնենք` 1/4 եզրափակչում «Տոտենհեմը» պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին» (1:0, 3:4):

«Ես երբեք նման բան չէի տեսել: Դաժան էր ու խելահեղ, բայց մենք շատ հպարտ ենք մեր յուրաքանչյուր խաղացողով: Իսկակական խելահեղություն էր: Երբեմն մեզ զայրացնում է VAR-ը, բայց այսօր մենք անչափ շնորհակալ ենք այդ համակարգին: 

Բոլորս միասին պայքարեցինք ամբողջ 90 րոպեի ընթացքում: Իսկական բնավորություն ցույց տվեցինք ու կռվեցինք մրցակցի հետ»,- Սոնի խոսքերն է փոխանցում BT Sport-ը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Տոտենհեմը» կխաղա Ամստերդամի «Այաքսի» հետ: Հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 7-ին: Իսկ զուգահեռ կիսաեզրափակչում կմրցեն «Լիվերպուլն» ու «Բարսելոնան»:

Share |

Լրահոս

Loading...