Այաքսը նոր պայմանագիր է առաջարկում գլխավոր մարզչին

16:18 18.04.2019

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մոտ ժամանակներս երկարաձգելու է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը:

Ամստերդամցիների սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հաստատել է, որ կողմերը սկսել են բանակցությունները և ակնկալում են դրական վերջնաբան: Սպասվում է, որ 49-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2024 թվականը:

Տեն Հագն «Այաքսը» գլխավորել է անցյալ տարի: Նրա գլխավորությամբ թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ խաղալու է «Տոտենհեմի» հետ: Նախքան այս «Այաքսը» պայքարից դուրս է թողել մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և «Յուվենտուսին»:

Հոլանդիայի Էրեդիվիզիայի 30-րդ տուրից հետո էլ Տեն Հագի թիմը 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս