Բարսելոնայի պատմության լավագույն գոլից անցել է ուղիղ 12 տարի (տեսանյութ)

17:54 18.04.2019

2007 թվականի ապրիլի 18-ին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին փայլուն գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Խետաֆեի» հետ առաջին խաղում (5-2):

Ուղիղ 12 տարի առաջ գրանցված այս գոլը վերջերս կատալոնական ակումբի երկրպագուները ճանաչել են «Բարսելոնայի» պատմության լավագույն գոլ:

19-ամյա արգենտինացին շրջանցել է մրցակցի ֆուտբոլիստներին և դարպասապահին ու խփել այդ պատմական գոլը:

Ուշագրավ է, որ չնայած առաջին խաղում 5-2 հաշվով հաղթանակին՝ «Բարսելոնան» Գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս չի եկել, քանի որ պատասխան խաղում 0-4 հաշվով պարտություն է կրել:

Share |

Լրահոս