Լևոն Արոնյանը պարտվել է Հիկարու Նակամուրային Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 3-րդ տուրում։ Մրցախաղն ավարտվել է 1-3 հաշվով։
Այս տուրից հետո Արոնյանը 12 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը (23,5 միավոր), երկրորդ տեղում Ուեսլի Սոն է (18,5 միավոր):
Հաջորդ տուրում Լևոնը կմրցի Անիշ Գիրիի հետ։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, իսկ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Champions Chess Tour-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: