Ինտերը փոխարինող է գտել Իկարդիին

20:09 18.04.2019

«Ինտերը» փոխարինող է գտել թիմի հարձակվող Մաուրո Իկարդիին, որը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել ակումբը:

Tuttosport-ը գրում է, որ միլանյան ակումբը հետաքրքրված է «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով: 33-ամյա հարձակվողի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Հնարավոր տեղափոխության արժեքը կարող է կազմել 23 մլն եվրո:

Նախկինում նշվում էր, որ Ջեկոն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա՝ համալրելով «Վեսթ Հեմի» շարքերը:

Այս մրցաշրջանում Ջեկոն «Ռոմայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...