Դիբալան տևական ժամանակով դուրս է մնացել շարքից

13:34 18.04.2019

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան առաջիկա խաղերում չի կարողանա օգնել թուրինյան թիմին:

La Stamp-ը հաղորդում է, որ Դիբալան բաց է թողնելու «Ֆիորենտինայի» և «Ինտերի» հետ խաղերը: Արգենտինացին մկանային վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Այաքսի» հետ պատասխան խաղում (1-2) և մինչև ապրիլի վերջ դուրս է մնացել շարքից:

Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Դիբալան մասնակցել է 27 հանդիպման, դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Առաջնության 32-րդ տուրից հետո «Յուվենտուսն» ունի 84 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս