Կոստան բոյկոտում է Աթլետիկոյի մարզումները

18:09 18.04.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան հրաժարվել մարզվել թիմի հետ: Այս մասին հայտնում է AS-ը:

Ակումբը ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել՝ «Բարսելոնայի» հետ խաղում կարմիր քարտ ստանալու համար: Ֆուտբոլիստը որակազրկվել է 8 խաղով, քանի որ մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ էր կատարել կատալոնական ակումբի հետ խաղի ժամանակ:

Կոստան այսօր բացակայել է թիմի մարզումից, չնայած մադրիդցիները հաստատել են, որ հարձակվողը ոչ մի վնասվածք չունի և պատրաստ է մարզվել:

Share |

Լրահոս

Loading...