Լյորենտե. Ես դարձել եմ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բայց Սիթիի դեմ խաղը պատմական էր

15:38 18.04.2019

«Տոտենհեմի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումից ստացած էմոցիաների մասին:

Հիշեցնենք, որ 34-ամյա իսպանացու՝ «Սիթիի» դարպասը խփած գոլի շնորհիվ «Տոտենհեմը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ:

«Ինչպիսի՜ երեկո, պարզապես անհավանական է: Սա իմ կարիերայի լավագույն պահերից է: Ես դարձել եմ աշխարհի չեմպիոն, հաղթել եմ Եվրոպայի առաջնությունում, Եվրոպա լիգայում, Ա Սերիայում, բայց այս հանդիպումը պատմական է: Պարզապես խելահեղություն է նման հիանալի թիմի, այս տղաների հետ առաջին անգամ դուրս գալ Չմեպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Հավատում եմ մեզ և կարծում եմ՝ կարող ենք պատմություն կերտել»,- Լյորենտեի խոսքը մեջբերել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ եզրափակչի ուղեգրի համար «Տոտենհեմը» պայքարելու է «Այաքսի» հետ, որն էլ 1/4 եզրափակչում հաղթել է «Յուվենտուսին»:

Share |

Լրահոս