Մաեստրոն. Արսենալը տեսանյութ է նվիրել Էմերիին 50-րդ խաղի առթիվ

23:25 18.04.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին այսօր 50-րդ անգամ խաղադաշտ ուղեկցեց թիմին: «Զինագործները» Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը անցկացնում են «Նապոլիի» հետ:

Իսպանացի մասնագետը լոնդոնյան ակումբի ղեկը ստանձնել է 2018 թվականի մայիսի 23-ին: Պրեմիեր լիգայում նրա նորամուտը կայացավ օգոստոսի 12-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (0-2):

ԱՊԼ-ում Էմերիի թիմն արդեն 33 խաղ է անցկացրել, որոնցից 20-ում հաղթել է, կրել 7 պարտություն և 6 խաղ ավարտել ոչ-ոքի:

16 պաշտոնական խաղ էլ Էմերին անցկացրել է Անգլիայի Գավաթի, Լիգայի գավաթի և Եվրոպա Լիգայի խաղարկության շրջանակներում:

Share |

Լրահոս