Մոնտե Կառլո. Նադալը պայքարից դուրս թողեց Դիմիտրովին

19:40 18.04.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում 6-4, 6-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ:

1 ժամ 34 րոպե տևած հանդիպման ընթացքում իսպանացու ակտիվում գրանցվեց 1 էյս, 3 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոինթ՝ 8 հնարավորից, իսկ Դիմիտրովը թույլ տվեց 4 կրկնակի սխալ և իրացրեց 1 բրեյք:

1/4 եզրափակչում մրցաշարի գործող չեմպիոնը մրցելու է Արգենտինայի ներկայացուցիչ Գիդո Պելյայի հետ:

Հիշեցնենք, որ Մոնտե Կառլոյի մրցաշարի նախորդ խաղարկության եզրափակչում Նադալը 6-3, 6-2 հաշվով հաղթել է ճապոնացի Կեի Նիսիկորիին: Ընթացիկ խաղարկությունն ավարտվելու է ապրիլի 21-ին:

Share |

Լրահոս

Loading...