Մոուրինյու. Մեսսիին չեզոքացնելու համար նրան պետք է վանդակի մեջ գցել

14:23 18.04.2019

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն, խոսելով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության մասին, կարծիք է հայտնել, թե ինչու «կարմիր սատանաներին» չի հաջողվել խաղադաշտում չեզոքացնել կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիին:

«Բազմիցս ասել եմ՝ եթե Մեսսին գնդակով է, նրան միայնակ հնարավոր չէ չեզոքացնել: Նրա դեմ հնարավոր չէ անհատական պայքար մղել: Խաղադաշտում պետք է Մեսսիին գցել վանդակի մեջ, ինչից հետո նա չի կարողանա օգտակար լինի թիմին: Մրցակցի ֆուտբոլիստները պետք է հնարավորինս մոտ լինեն նրան և խանգարեն նրան տեղաշարժվել: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկրորդ խաղում Դավիդ դե Խեային այդքան տխրեցրած երկրորդ գոլից առաջ Մեսսին հենց ազատ տարածություն ստացավ, ինչից էլ օգտվեց»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է Russian.rt-ն:

Share |

Լրահոս