Եթե Այաքսը դուրս գա ՉԼ-ի եզրափակիչ, ապա չեմպիոն կդառնա. Մոուրինյու

20:28 18.04.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հիշել է, թե ինչպես է իր թիմը Եվրոպայի լիգայի եզրափակչում հաղթել «Այաքսին».

«Եթե կարդաք, թե ինչ էին նրանք ասում 2017 թվականի եզրափակչից հետո, ապա ամեն ինչ կհասկանաք: Մարզիչն ու խաղացողները դժգոհում էին, որ չկարողացան ցուցադրել այն խաղը, որը ցանկանում էին: Նրանք դժգոհում էին մարտավարությունից, Ֆելայինիից, ֆիզիկական վիճակից: Այն ամենից, ինչը չկարողացան հաղթահարել: 

Վստահ եմ, եթե «Այաքսը» դուրս գա եզրափակիչ և հանդիպի «Բարսելոնային» կամ «Լիվերպուլին», ապա կդառնա չեմպիոն: Եթե քո թիմը չունի յուրահատուկ հնարավորություններ, ապա պետք է գնաս խորամանկությունների ու պարզապես չթողես մրցակցիդ ցուցադրել լավագույն որակները»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է RT-ն

Share |

Լրահոս

Loading...